Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բեռլինը կարող է վերանայել հարաբերություններն Անկարայի հետ

Բեռլինը կարող է վերանայել հարաբերություններն Անկարայի հետ
03.09.2017 | 11:10

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ «Բեռլինը կարող է վերանայել հարաբերությունները Անկարայի հետ» և ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, երբ թուրքերը ձերբակալել են Գերմանիայի ևս երկու քաղաքացիների: Թուրքիայում կալանքի տակ է Գերմանիայի 12 քաղաքացի:

Նրանց ներկայացված մեղադրանքները Բեռլինը քաղաքական է համարում: Այդ մարդկանց թվում է Die Welt օրաթերթի թղթակից Դենիս Յուչելը, նրան ձերբակալել են 200 օր առաջ: Թուրքիայում արդեն ձերբակալել եմ ԵՄ բազմաթիվ քաղաքացիների՝ մեղադրելով անցյալ տարվա ձախողված հեղաշրջմանն առնչության մեջ: Նշելով այդ իրողությունը, կանցլեր Մերկելը Նյուրնբերգում գումարված գործարարների համաժողովում ասել է, որ այդ պայմաններում նպատակահարմար չէ Անկարայի հետ քննարկել Թուրքիայի մասնակցությունը ԵՄ մաքսային պայմանագրին: Մերկելի պնդմամբ, Գերմանիայի 12 քաղաքացիների ձերբակալությունը որևէ իրավական հիմք չունի և պատճառաբանվում է բացառապես քաղաքական հանգամանքներով: Նա ասել է, որ եթե այդ քաղաքացիներին առաջիկայում ազատ չարձակեն՝ Բեռլինը կվերանայի առանց այդ էլ սրված հարաբերությունները Անկարայի հետ:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ